Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օրգանիզմը խոլեսթերինից մաքրելու 5 բնական միջոց. 168.am
Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացմանը նպաստում է անառողջ սննդակարգը, նստակյաց կենսակերպը։ Օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում է, իսկ ավելորդ կալորիաները մնում են ճարպի և խոլեսթերինի տեսքով։ Steptohealth.ru-ն գրում է, որ խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ կարելի է պայքարել տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ։ Հաշվի առեք, որ խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, հետևաբար՝ այն չի կարելի անուշադրության մատնել։
Վարսակի ջուր։ Վարսակը հարուստ է բջջանյութով, որն օգնում է պայքարել խոլեսթերինի ավելորդ մակարդակի դեմ՝ այն հեռացնելով անոթներից։
Բաղադրիչներ.
- 1 բաժակ վարսակի փաթիլներ՝ 200 գրամ,
- 12 բաժակ ջուր՝ 3 լիտր,
- դարչինի մեկ փայտիկ։
Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրն ու խառնեք։ Մնացած ջուրը լցրեք տարայի մեջ, ավելացրեք հարած վարսակը, եռացրեք խառնուրդը։ Եռալուց հետո անջատեք կրակը, դարչին ավելացրեք։ Ֆիլտրեք խառնուրդը, ստացված ջուրը խմեք։ Պահպանեք սառնարանում, օրվա ընթացքում խմեք մինչև 1 լիտր։
Կաղամբի ջուր։ Այս դեպքում ևս կարևոր է բջջանյութի առկայությունը։
Բաղադրիչներ. կես կաղամբ, 12 բաժակ ջուր՝ 3 լիտր։
Պատրաստման եղանակը. եռացրեք ջուրը, կաղամբը դրեք դրա մեջ։ Թողեք ջուրը եռա 5-12 րոպե։ Անջատեք կրակը, ֆիլտրեք թուրմը, լցրեք ապակե տարայի մեջ։ Պահեք սառնարանում, խմեք սառը վիճակում։ Օրվա ընթացքում կարող եք օգտագործել մինչև 1 լիտր։
Կանկարի թուրմ
Բաղադրիչներ. 8 բաժակ ջուր՝ 2 լիտր, 2 կանկար։
Պատրաստման եղանակը. ջուրը եռացրեք, կանկարը լցրեք ջրի մեջ, թողեք թրմվի 15 րոպե։ Ֆիլտրեք ըմպելիքը, պահեք սառնարանում։ Օրվա ընթացքում խմեք, բայց 1 լիտրից ոչ ավելի։
Ձիթապտղի յուղ։ Առողջ ճարպերը, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը։ Այս բաղադրիչները պարունակում է ձիթապտղի յուղը։ Բացի ձիթապտղի յուղից՝ կարող եք սննդակարգ ներառել ավոկադո և ձուկ։
Գազարով ու սպանախով հյութ
Բաղադրիչներ. 3 գազար, 2 ճյյուղ սպանախ։
Պատրաստման եղանակը. գազարը մանր կտրատեք։ Կտրատեք սպանախը։ Բաղադրիչները խառնեք բլենդերում՝ մի փոքր ջուր ավելացնելով։ Խմեք սա ամեն անգամ սնվելուց առաջ։
15.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ